Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոզա Ծառուկյանի լուսանկարը՝ ադամանդե աստղը ձեռքին, հայտնվել է համաշխարհային պարբերականի 1-ին էջում (Տեսանյութ)

Մայիս 15,2015 18:40

Այս մասին այսօր Շիրակի մարզպետարանում մեղվապահների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հենց տիկին Ծառուկյանը: «Ես աշխատում են Դանիայի եւ Նորվեգիայի մեղվաբուծական կառույցների հետ, անցած տարի քննարկման համար 10 մարզերից ուղարկել եմ 100 նմուշ մեղվաընտանիքների, նրանց գենետիկան, կենսաբանական արժեքները ճշգրտելու: Աշխարհում Հայաստանի մեղվաբուծության գործող ցեղատեսակների նման ասում են, որ չկա՝ ե՛ւ «Կովկասյան գորշը», ե՛ւ «Սյունիքի դեղին մեղուն»:

IMG_7431

Դրա վառ ապացույցն է. մեկ շաբաթ առաջ, երբ որ ինձ մոտ Դանիայից եւ Նորվեգիայից պրոֆեսորներ էին եկել դարձյալ ուսումնասիրելու, նրանք եկան իմ մեղվանոց, ամբողջ փեթակները (ես Առինջում ունեմ 500 մեղվաընտանիք) բացեցին, նմուշներ վերցրեցին, նկարեցին, դա ինձ համար շատ ուրախալի է: Ներկայումս մեր 100 նմուշները գտնվում են Բեռլինում, հերթագրված են, երբ որ կհասնի մեր մեղուների հերթը, կուսումնասիրվի եւ աշխարհի այն կազմակերպությունները, որոնք հետեւում են մեղուների ցեղատեսակներին, նրանց գենոֆոնդի պահպանմանը, ինձ թվում է, որ մենք բախտ կունենաք, որ հայկական մեղուն արժանանա աշխարհում առաջատար մեղվի ցեղատեսակներին: Դեռ 2002 թվին «Սյունիքի դեղին մեղվով» Դանիան հետաքրքրվում էր առ այսօր, շուրջ 23 տարի հետաքրքրվում են Հայաստանի մեղվի ցեղատեսակներով: Անցած տարի Ֆրանսիայից նկարահանել են իմ երկու տնտեսությունը՝ մեկի Լիճքում, մյուսը՝ Սյունիքի մարզի Ագարակում»:

Տիկին Ծառուկյանն ասաց, որ եթե անգամ այնքան չապրի, որ տեսնի հայկական մեղուն գրանցվել է աշխարհում՝ որպես առաջնակարգ ցեղատեսակ, իրեն սերունդները բարիությամբ են հիշելու, քանի որ իր 52 տարվա աշխատանքի ընթացքում կարողացավ հայկական մեղրի երկու ցեղատեսակներ՝«Կովկասյան գորշը» ու «Սյունիքի դեղին մեղուն» ներկայացնել աշխարհին:

«Աստված որ մեղուն ստեղծել է, հայերին է տվել, ես Ավստրալիայում արդեն ասել եմ, որովհետեւ մենք Նոյի ժառանգորդն ենք, կարող ենք, դիմացկուն ենք, ցանկացած իրավիճակից շտկվելու, ոտքի վրա կանգնելու հնարավորություն Աստված մեզ տվել է: Ուզում եմ ձեզ ուրախացնեմ, որ մեղվաբուծությունը, որը պարգեւատրվել է համաշխարհային «Վի Այ ԴԻ» կազմակերպության կողմից հանձինս «Մուլտի-Ագրո» գիտաարտադրական կենտրոնը, որը ես եմ ներկայացնում 2003 թվից: Վեց տարի միայն Բեռլինում ներկայացրել են Հայաստանի մեղվաբուծությունը, Հայաստանի մեղրը, ծաղկափոշին, ակնամոմը, մայրակաթը, մի խոսքով: Մի խոսքով, արդյունքում ներկայացրել եմ Հայաստանի մեղվաբուծությունը, որը տրված է Կովկասի տարածաշրջանի երեք հանրապետությունների համար, բայց, ի ուրախություն մեզ, միայն Հայաստանն են ներկայացնում, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը մեղվածության տաղավար չունեին: Միայն Հայաստանն է ներկայացրել, եւ արդյունքում մենք հասանք նրան, որ պարգեւատրվեցինք ոսկե թագով, պլատինե աստղով, եւ անցյալ տարի պարգեւատրվեցինք բռլեանտե աստղով: Սա արդեն համաշխարհային Վի Այ Դի-ի վերջին պարգեւն էր, եւ ի ուրախություն ինձ եւ ձեզ, ինձ համարեցին պատվավոր անդամ կոնվեկցիայի համաշխարհային այդ կառույցին: Դա ես կարող էի եւ չասել, բայց ինչո՞ւ չասեմ, եթե աշխատանքը կատարված է, եթե համաշխարհային ժուռնալի առաջին էջին իմ նկարը կա՝ բռլիանտը ձեռքիս: Ինչի՞ չասեմ, որ իմ հայրենակիցները ուրախանան, զգան, որ մեղվաբուծությամբ ամբողջ աշխարհով ճանաչում են Հայաստանը: Ես կարողացա ներկայացնել իմ երկիրը, իմ հայրենիքը, իմ Հայաստանը»,- ասաց տիկին Ծառուկյանը:

Ռոզա Ծառուկյանը նաեւ նշեց, որ իրենք նախանձ չեն, ուզում են, որ բոլոր մեղվապահների գործն էլ զարգանա, սակայն շեշտեց, որ մեղվաբուծություն եղել է, կա եւ կմնա Ծառուկյանների օջախի առաջնային խնդիրը: Նա գովաբանեց նաեւ իր բիզնեսմեն որդուն. դանիացի ու նորվեգացի պրոֆեսորները իրենից հետաքրքրվել են, թե ո՞վ է հովանավորը իր հիմնարկի, ինքն էլ ասել է՝ «Ես հովանավոր չունեմ, ես ունեմ իմ բիզնեսմեն որդի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Հետաքրքիր հոդված։
    էժանագին վերնագիր։
    ափսոս, Առավոտ։

  2. gohar says:

    Տիգրան Ավետիսյանի ասացը չես հասկացել, սիրելի Աննա․ “Վերնագիրն ուղղակի մեջբերում է տիկին Ծառուկյանի խոսքից”,ի վնաս իրեն՞․

  3. gohar says:

    Դրականը այն ե,վօր արտերկրից կլինեն նաըեվ այլ հետաքրքրվօխներ, վօրօնք կօնկրետ կ՛իմանան ւմ դիմել․շնօրհակալւթիւն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031