Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյան. «Ֆասթ ֆուդն օգտագործելիս մենք ոչ թե հագեցնում, այլ բթացնում ենք քաղցը». A1plus.am

Մայիս 16,2015 13:58

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում արագ սնունդը մեծ տարածում ունի։ «Այդ ֆասթ ֆուդն օգտագործելիս մենք ոչ թե հագեցնում, այլ բթացնում ենք քաղցը»,-շեշտել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Վնասակար է ոչ միայն հենց բուն արագ պատրաստված սնունդը, այլև այն արագ ուտելը, քանի որ օրգանիզմը չի հասցնում լիարժեք մարսել այն։ Խոհարարը դա համարում է իսկական փորձություն ստամոքսի համար։

«Խորհուրդ կտայի հատկապես երիտասարդներին և այն մարդկանց, ովքեր օրվա ընթացքում հիմնականում զբաղված են և արագ են սնվում, ուշադրություն դարձնել սրան և ճիշտ սնվել»,-նշել է նա։

Պարոն Մամուլյանը խորհուրդ է տալիս նաև սնվելուց առաջ ջուր կամ թան օգտագործել, ինչը օրգանիզմը կնախապատրաստի սննդի ընդունմանը։

«Արագ սննդի հաճախակի օգտագործումը կարող է նպաստել նաև քաղցկեղի առաջացմանը։ Որոշ երկրներ հատկապես այս պատճառով վաղուց արգելել են իրենց երկրում ֆասթ ֆուդի վաճառքը»,-ասել է խոհարարը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031