Լրահոս
Օրվա լրահոսը

Թափառող կենդանիների խնդրի լուծման նպատակով հանձնարարվել է ուսումնասիրել միջազգային փորձը

Մայիս 18,2015 17:58

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով թափառող կենդանիների ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել միջազգային փորձն ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների դիտարկումները և ներկայացնել առաջարկների ընդհանուր փաթեթ:

«Երևան քաղաքում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է մնալ օրակարգում: Ինչպես կենդանասերների, այնպես էլ քաղաքապետարանի հետաքրքրության շրջանակում է այս հարցին շուտափույթ և վերջնական լուծում տալը: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այս խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է ծավալուն մոտեցում՝ սկսած օրենսդրական կարգավորումներից մինչև հասարակության շրջանում համապատասխան մշակույթի ձևավորում: Ուստի համագործակցությունը պետք է լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ոլորտի խնդիրներով հետաքրքրված միջազգային և տեղական կազմակերպությունների միջև: Թափառող շների զանգվածային ստերջացման ծրագիրը, ինչպես նաև մեծ քանակությամբ կացարանների կառուցումը, պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը հնարավոր չէ իրականացնել քաղաքային բյուջեի շրջանակում: Ընդ որում, պետք է հաշվի առնել մայրաքաղաքի օրակարգային այլ խնդիրները, որոնք հրատապ միջոցներ և լուծումներ են ակնկալում: Բացի այդ, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ միայն թափառող շների ստերջացմամբ հարցը չի կարող վերջնական լուծում ստանալ: Անհրաժեշտ է օրենսդրական մոտեցումներով կարգավորել նաև ընտանի կենդանիների խնամքի, բազմացման, նաև կենդանիների առևտրի ոլորտը: Բացի այդ, մայրաքաղաքում անհրաժեշտ է ընտանի կենդանիների զբոսանքի համար համապատասխան վայրեր ստեղծել, ինչը ևս մեծ ներդրումներ և բազմակողմանի լուծում պահանջող խնդիր է: Հետևաբար, այս ուղղությամբ հանդես բերեք նախաձեռնողականություն և փորձեք ներգրավել միջազգային ներդրումներ՝ խնդրի հնարավոր լուծման նպատակով»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031