Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել սնանկության գործով կառավարչին

Մայիս 18,2015 18:48

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է առևտրային կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Գ.Պողոսյանի կողմից  Երևանի բնակչուհուց խարդախությամբ  3.200.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  բացահայտվել է նույն բնակչուհուց առեւտրային կաշառք պահանջելու դեպք։ Մասնավորապես՝ նրա օգտին գործողություններ կատարելու, այն է՝ բանկում գրավադրված բնակարանն աճուրդի եղանակով նույն տան բնակչուհու համար շահավետ գնով օտարելու գործընթացը կազմակերպելու, այդ գործընթացին կողմնակի անձանց մասնակցությունը չթույլատրելու և գործընթացը ձգձգելու դիմաց սնանկության գործերով կառավարիչը պահանջել է 2.500.000 դրամ առևտրային կաշառք։ Քննության տվյալներով կառավարիչը բնակչուհուց գումարն ստացել է քաղաքացի Գ.Պողոսյանի միջոցով՝ մաս-մաս։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  սնանկության գործով կառավարչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031