Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդապետի լռությունը. Խաղարկային լիամետրաժ կինոնկար՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին

Մայիս 19,2015 15:49

 ՀՀ Մշակույթի նախարարությունը ներկայացնում է Վիգեն Չալդրանյանի ֆիլմը «Շարմ Հոլդինգ»-ի մասնակցությամբ

Կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի մեկնաբանությամբ Ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասի վարդապետին, այլ նրա Մեծ Լռությունը…

vardapet2

Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը…

 

Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են դեռևս 2014 թ. աշնանը և ավարտին կհասցվեն 2015 թ. ամռանը: Նկարահանումներն անցկացվում են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան): Ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերին:

 

Ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան

Սցենարը՝ Վիգեն Չալդրանյան, Ռուբեն Հովսեփյանի մասնակցությամբ

Երաժշտությունը՝ Վաչե Շառաֆյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031