Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի աջակցությունը միայն բարոյական է եղել (Տեսանյութ)

Մայիս 26,2015 16:06

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը վստահեցնում է, որ չի անցնելու վիրավորանքների եւ հայհոյանքների, անգամ եթե իրեն վիրավորեն կամ հայհոյեն

«Ամեն դեպքում, ես զերծ կմնամ եւ հորդորում եմ իմ թիմակիցներին ու բազմահազար համակիրներին`չիջնել անձնական վիրավորանքի դաշտ: Դա մեր գործելաոճը չէ»,- Aravot.am-ի եւ Armlur.am-ի հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին`եթե այնուհանդերձ ձեր մրցակիցները վարեն հայհոյանքների եւ վիրավորանքների վրա հիմնված քարոզարշավ`կպահպանե՞ք նույն մոտեցումն, ասաց Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը:

Vahagn_Gevorgyan_1

Այսօր մեկնարկած քարոզարշավում թեկնածուն ասել էր. «Պետք է ամեն ինչ անենք, որ քարոզչությունն անցնի առանց վիրավորանքների եւ հայհոյանքների»: Իր հիմնական խնդիրը Վահագն Գեւորգյանը համարում է քաղաքի բնակիչներին սեփական ծրագիրը, սեփական մոտեցումները ներկայացնելը: Նա բոլոր վեց թեկնածուներին էլ իրեն մրցակից է համարում:

Հիշեցնենք, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են վեց թեկնածուներ: Հիմնական մրցակիցները, սակայն, համարվում են Վահագն Գեւորգյանը եւ Արթուր Հարությունյանը (Պալաչ):

Վահագն Գեւորգյանը կարծում է, որ տեղացիներն իրեն կսատարեին անգամ այն պարագայում, եթե իշխող ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն իրեն սատարելու հայտարարությամբ հանդես չգային: «Երբ ես առաջադրվելու որոշում եմ կայացրել, որեւէ քաղաքական ուժի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել»,- ասաց նա`հավելելով, որ հիմնական քաղաքական ուժերի կողմից իր թեկնածությունը սատարելն իրեն պարտավորեցնում է:

Aravot.am-ի հարցին`ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմը լինելու հանգամանքը որքանո՞վ է ազդեցություն ունեցել`առաջադրման որոշումը կայացնելիս, Վահագն Գեւորգյանն ասաց, որ առաջադրվելու որոշումն իրենն է եղել, իսկ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը միայն բարոյական է եղել, ինչի համար ինքը շնորհակալ է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031