Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության տարածաշրջանային նախագահին

Մայիս 26,2015 17:50

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ­«Մայք­րո­սոֆ­թ» ընկերության Կենտ­րո­նա­կան և Ար­ևե­լյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և տարեկան այս ոլորտում գրանցվող 25 տոկոս աճը պայմանավորված է նաև մեր երկրում առաջատար ընկերությունների, այդ թվում` նաև «Մայքրոսոֆթ»-ի գործունեությամբ և հայաստանյան ներկայացուցչության լավ աշխատանքով:

Դոն Գրանթամը շնորհակալություն է հայտնել վարչապետին` ընկերության հետ համագործակցության պատրաստակամության և նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Պարոն Գրանթամը նշել է, որ «Մայքրոսոֆթ»-ը շահագրգռված է ընդլայնել փոխգործակցությունը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը` Հովիկ Աբրահամյանը և Դոն Գրանթամը  քննարկել են հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հանդիպումից հետո ՀՀ կառավա­րության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև համագործակցության հուշագրի և փոխգործակցությանն ուղղված պայմանագրերի ստորագրումը, որոնք էլ կնպաստեն համագործակցության լավ հիմքերի ամրապնդմանը, ՏՏ ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացմանը և նոր համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031