Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական համալսարանում չգիտեն՝ հաշվապահը ջնջե՞լ է տեղեկատվությունը

Մայիս 27,2015 14:55

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման բաժնի պետ Անուշ Մարգարյանը, որ մի ժամանակ վայելում էր բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հովանավորությունը ու մեկնում գիտաժողովների ընդհուպ՝ Սինգապուր, այլեւս ազատված է աշխատանքից:

Բուհի կայքում դեռեւս պահպանվել է նրա Էլեկտրոնային հասցեն՝  [email protected]:

Aravot.am-ի տեղեկություններով Անուշ Մարգարյանը հեռացել է ռեկտորի հետ կոնֆլիկտի արդյունքում եւ հեռանալուց հետո համակարգիչներից ջնջել բուհի հաշվապահական ողջ տեղեկատվությունը:

Տիկնոջ հետ կապվել չհաջողվեց, տնտեսագիտականի տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գեւորգյանը  հաստատեց, որ Անուշ Մարգարյանը այլեւս չի աշխատում տնտեսագիտական համալսարանում:

«Այլ տեղեկատվության չեմ տիրապետում: Թե ինչու է գնացել չգիտեմ, բայց տեղյակ եմ, որ նա այլեւս մեր բուհի գլխավոր հաշվապահը չէ»,-ասաց Գոհար Գեւորգյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ բուհի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Իսկ տեղեկատվության բաժնի պետը ինչի է տիրապետում, եթե ոչ` տեղեկատվությանը…???
    Եվ, վերջապես, ամեն անգամ անտեղյակություն ցուցաբերելով ինչի է ծառայում. ապատեղեկատվության ….???

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031