Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի, նաև «Սասուն-Տարոն» միության անունից ծաղկեպսակներ են դրվել ֆիդայիների հիշատակին

Մայիս 27,2015 15:07

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար՝ մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ Աշնակ էր այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, ինչպես նաև նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին:

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը նաև ծաղիկներ է խոնարհել Գևորգ Չաուշի  զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։

Ավանդատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:

Ֆիդայատոնն այս տարի նույնպես մեկտեղել էր ոչ միայն աշնակցիներին ու հարակից գյուղերի բնակիչներին, այլև մայրաքաղաքից ժամանած բազմաթիվ հյուրերի:

Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031