Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց 90 տոկոսը ծախված ախմախ էշեր են. «Հրապարակ»

Մայիս 28,2015 11:07

Կարո Իսրայելյանը բուռն պայքար է ծավալել Վահագն Գեւորգյանի դեմ եւ հայտարարում է, որ Գեւորգյանի համար օգտագործվում է քաղաքի վարչական սեկտորը։

«Համատիրության սրիկա ղեկավարները թաղամաս-թաղամաս, տուն-տուն անցնում ու Գեւորգյանի քարոզչությունն են անում, նրանց 90 տոկոսը ծախված ախմախ էշեր են, գնում ասում են՝ ձեր տան վճարները հեչ կանենք, եթե ընտրեք Վահագին»։ «Արդեն ընտրական հանձնաժողովի նախագահին էլ որոշեցին, առինջեցի է՝ Սիրակ Մեսրոպյանը,- տեղեկացնում է պարոն Իսրայելյանը։- Նա ամեն ինչ կանի, ինչպես տարիներ շարունակ»։ Իսրայելյանը, այդուհանդերձ, կոչ է անում հանձնաժողովականներին. «Խախտումների չգնաք, փող վերցնելու չգնաք։

Ընտրությունների օրը քյաբաբ ու խորոված են բաժանում, փող են բաժանում, ու զխկտվում են հանձնաժողովի զիբիլները, ովքեր որ կեղտոտ են, բայց բոլորի մասին չի կարելի նման բան ասել։ Մանկավարժներն ու մանկապարտեզների դաստիարակները վախենում են իրենց աշխատանքից, նրանց ասում են՝ Վահագին չընտրեք, գործից կհանենք»։ Իսրայելյանը հանձնաժողովներում կունենա վստահված անձինք, իր խոսքով՝ ազնիվ մարդիկ, եթե գնա մինչեւ վերջ։ Քանի որ նա պատրաստվում է առաջիկա օրերին միավորվելու կոչով դիմել «Առինջին դեմ գնացող» թեկնածուներին, որոնց մեջ չի մտնում «դրածո» Արթուր Հարությունյանը. «Ընդհանուր հայտարարի գանք, եթե իմ խորհուրդը կլսեն, ով առաջնորդը կլինի, թող լինի, բայց համոզված եմ, որ նրանք Առինջի դեմ են գնալու, եւ այս քաղաքի սանձարձակությունները պետք է իսպառ վերացնել։ Թող երիտասարդներն ինձ համոզեն… ես երբեք չէի գնա ընտրություններին, բայց այս իրավիճակն այլեւս հանդուրժել հնարավոր չէ, ամբողջ օրն իրենց թիկնապահներն ու թիկնազորները շրջում են այս քաղաքում։ Աբովյան քաղաքն օժիտ չէ, որ իրար փոխանցեն, աբովյանցիներն էլ ստրուկ չեն»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031