Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը Բելգրադը շփոթեց Բաքվի հետ

Հունիս 03,2015 12:33

«Մենք համաձայնեցինք ստորագրել պայմանագիր վիզաների ռեժիմի վերացման հարցով և պետք է մտածենք այլ պայմանագրերի հարցով, ինչպիսին է ազատ առևտուրը»,-այսօր ՀՀ ԱԳՆ-ում հայտարարեց Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Նա շեշտեց, որ իրենց հիմնական նպատակն է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե հայ ու սերբ ժողովուրդները եղբայրներ են, ու իրենք գործնական քայլեր են ձեռնարկում պայմանավորվածությունների իրագործման համար: Պարոն Նալբանդյանը նշեց, որ ակտիվացել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, աշխատում են Երևանում  և Բաքվում (Էդվարդ Նալբանդյանը շփոթվեց, հետո ուղղեց իրեն՝ Բելգրադում ) դիվանագիտական  ներկայացուցչությունների հիմնադրման հարցում: ՀՀ-ն և Սերբիան ստորագրել են երկու երկրների ԱԳն-ների միջև փոխգործակցության հուշագիր:

Տաթև ՀԱՐՈՒԹՒՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930