Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանի նախագիծը՝ վիրավոր զինծառայողներին բյուջեի հաշվին փոխհատուցելու վերաբերյալ. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 05,2015 12:47

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծի լրամշակված տարբերակը։

«ՉԻ»-ն օրենքի նախագծի շուրջ զրուցեց նախագծի համահեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ։

– Արփինե, Դուք «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» լրամշակված օրինագծի հեղինակներից եք, իսկ նախագիծը դեռեւս պետք է քննարկվի ԱԺ ամբիոնից։ Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։

– Օրինագիծը լրացում է նախատեսում գինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին 33-րդ հոդվածով՝ մասնավորապես այդ հոդվածում այսօր կարգավորվում են զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների համապատասխան գերատեսչությունների բուժական հիմնարկներում բուժում եւ սպասարկում ստանալու հնարավորությունները։

Ընդհանրապես կարգավորում չունի այն հարցը, թե երբ անհրաժեշտություն կա օտարերկրյա պետությունում բուժում ստանալ, ինչպե՞ս պետք է այդ հարցը կարգավորվի եւ ո՞վ պետք է այդ ծախսերը հոգա։ Այժմ օրինագծով առաջարկվում է, որ պետական բյուջեի հաշվին փոխհատուցվեն բոլոր այն զինծառայողների՝ կեցության, բուժման եւ ճանապարհածախսերը, որոնք մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ստացել են վնասվածք, խեղում կամ որեւէ հիվանդություն է նրանց մոտ ծագել:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930