Լրահոս
Օրվա լրահոսը

Գնումների գործընթացը ապրիլից կազմակերպվում է էլեկտրոնային եղանակով

Հունիս 08,2015 17:31

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ: Նախորդ երկու շաբաթների ընթացքում այս մասով կազմվել է 36 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ միաժամանակ խստացնելով գործընթացի նկատմամբ հսկողությունը:

Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթներին 94 վարչական արձանագրություն է կազմվել իրավախախտների նկատմամբ: Ոչ գոհացուցիչ գնահատելով արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել է 35 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը:

Գնումների գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով նախատեսված բոլոր մրցույթները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ ձևով, նաև նշվել է, որ այս տարվա ապրիլից դրանք կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով:

«Ինչպես գործընթացի թափանցիկության ապահովման, այնպես էլ  մրցակցության խթանման տեսանկյունից սա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում: Թեև պետք է նաև արձանագրենք, որ վերջին տարիներին գնումների գործընթացի հետ կապված որևէ դիմում կամ բողոք չի եղել»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930