Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ. ամփոփվեցին միջբուհական մարզական խաղերը

Հունիս 09,2015 15:10

Հունիսի 9-ին ամփոփվել է «Միջբուհական մարզական խաղեր 2015» ծրագիրը։ Մեկ ամիս շարունակ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներն ուժերը չափել են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Միջբուհական մարզական խաղերին մասնակցել է 14 բուհի մոտ 200 ուսանող։

Մարզական այս միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր խոսքում նշել է, որ այս տարիների ընթացքում պետական և ոչ պետական (այս պահին արդեն՝ հավատարմագրված և ոչ հավատարմագրված) բուհերի ուսանողական կառույցներն առաջընթաց են գրանցել։ Եվ ցանկալի է, պատկերավոր ասած, հավատարմագրման գործընթաց անցնեն նաև ուսանողական խորհուրդները, որպեսզի պարզ լինի, թե որ բուհի ուսանողական կառույցն է իրոք ուսանողական, որքանով են ուսանողները վստահում այս մարմնին։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ մարզական միջոցառումներն առողջ ապրելակերպի բաղկացուցիչ են, և դրանք խիստ անհրաժեշտ են թիմային աշխատանք ձևավորելու համար։ «Մեր հասարակությունն այսօր ակտիվ մարդկանց կարիք ունի, ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ։ Առողջության ամրապնդումն ու պահպանումը սկսում է հենց ձեր տարիքում, և դրա լավագույն միջոցը սպորտային միջոցառումներով ու որոշակի ակտիվությամբ ձեր օրը հագեցնելն է»,- նշեց Կարեն Ավագյանը։

Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի նախագահ Արմինե Բարսեղյանը տեղեկացրեց, որ միջբուհական մարզական խաղերը կազմակերպվել են երկրորդ տարին։ Ըստ նրա՝ ուսանողների պատրաստվածությունը և պայքարը մարզական խաղերին ոգևորիչ էր։ Նա հույս հայտնեց, որ խաղերի մասնակիցներն իրենց բուհերում կդառնան առողջ ապրելակերպ քարոզողներ, և յուրաքանչյուրն իր բուհում կկազմակերպի նման մրցաշարեր։

Միջոցառման ընթացքում հաղթող թիմերն ու ուսանող մարզիկներն արժանացան մրցանակների։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930