Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ապաստան տրամադրել Թբիլիսիի անօթևան մնացած կենդանիներին

Հունիս 15,2015 17:58 Share

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումներին ու դրա հետևանքով քույր քաղաքի կենդանաբանական այգու ավերմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ արդեն իսկ Թբիլիսիում են գտնվում Երևանի կենդանաբանական այգու մասնագետները՝ տեղում գործընկերներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Քաղաքապետը նաև նշել է, որ Թբիլիսիի գործընկերներին է փոխանցվել տեղի կենդանաբանական այգու անօթևան մնացած կենդանիներին Երևանի կենդանաբանական այգում ապաստան տրամադրելու պատրաստակամությունը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել