Լրահոս
Օրվա լրահոսը

Բորդյուժան՝ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին. «ՌԴ-ից զենք գնում է նաեւ ՀՀ-ն՝ բավականին մեծ քանակով»

Հունիս 18,2015 14:10

Այսօր Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մամուլի ասուլիս էր հրավիրել` տեսակամրջի ձեւաչափով:

Aravot.am-ը Նիկոլայ Բորդյուժայից հետաքրքրվեց՝ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, Ադրբեջանը զենքի 80 տոկոսը գնում է ՌԴ-ից, ինչը մեզ մտահոգում է, ի՞նչ կարծիք ունեք այս մասին: Նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ այդ խնդիրը կա, շատ եմ պատասխանել այդ հարցին: Պետք է հաշվի առնել, որ բացի այն, որ ՌԴ-ից զենք է գնում Ադրբեջանը, Ռուսաստանից զենք գնում է նաեւ Հայաստանը, ընդ որում՝ բավականին մեծ քանակով»,- պատասխանեց Նիկոլայ Բորդյուժան:

Նա ասաց, որ ամեն դեպքում, Ռուսաստանը իր գործունեությամբ որեւէ կերպ չի խախտում ուժերի հավասարակշռությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930