Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. ինչ վնասվածքներ են եղել դիակի վրա. «Ժողովուրդ» 

Հունիս 20,2015 10:12

«Հունիսի 11-ին ԼՂՀ պաշտպանական բանակի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Էդուարդ Մելքումյանի հայրը` Գենադի Մելքումյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր որդին ինքնասպան չի եղել, այլ այդպես «սարքել են»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտական դիրքում, ժամը 01:30-ի սահմաններում: Էդուարդ Մելքումյանը Արցախի Բերձոր համայնքի բնակիչ էր, նրա ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երկու շաբաթ: Ըստ նախնական վարկածի՝ զինվորն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք: Զինվորի հայրը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դեպքից երկու օր առաջ խոսել է որդու հետ. «Ախր, շատ ուրախ-ուրախ խոսեց հետս: Ավելին ասեմ` ընդամենը երկու օր էր մնացել, որ դիրքերից իջներ ու …»:

Որդեկորույս հայրը չցանկացավ մանրամասնել, թե որդու դիակի վրա ինչ վնասվածքներ կան, նա միայն ասաց, թե վստահ է, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել. «Այս  ամենը սարքել են, այսքանը կասեմ»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930