Լրահոս
Օրվա լրահոսը

Դենիս Սամութ. «Մինսկի խումբը սրբություն չէ»

Հունիս 20,2015 18:06 Share

89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հունիսի 20-ին  Լինքսի տնօրեն Դենիս Սամութն անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ելույթին: 

Նա ասաց, որ նախարարը կարող էր ասել, թե Մինսկի խմբի համանախագահները պետք է սրբադասվեն, սակայն ինքն հակառակ կարծիքին է. «Մինսկի խումբը սրբություն չէ, այն գործիք է: Անհրաժեշտ է նրան քննադատել եւ առաջ տանել»:

Դենիս Սամութի կարծիքով՝ Մինսկի խմբի աջակցությունը պետք է պայմանական լինի, ոչ թե կույր աջակցությունը, որը հաշվի չի առնում որեւէ վերահսկողություն. «Աշխատանքը չափազանց կարեւոր է, մեծ նշանակություն ունի, որն արվել է կուլիսների հետեւում: Հեծանիվ հորինելու խնդիր չկա, կարծում եմ՝ Մինսկի խումբը դա հասկացել է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել