Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Ռուսաստանն, առհասարակ, միֆերի երկիր է» (Տեսանյութ)

Հունիս 22,2015 17:01

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը հունիսի 22-ին «Ռուսաստանի «ինտեգրացիոն նախագիծն» ու դրա հարուցած ճգնաժամերը» թեմայով փորձագիտական կլոր սեղան էր կազմակերպել:

Կլոր սեղանի ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասաց, որ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության ինտեգրացիոն ծրագրերի բախում գոյություն չունի, քանի որ նրանք պետք է բախվեն բոլոր ցուցանիշներով, իսկ այդ երկու ինտեգրացիոն ծրագրերը բախվում են միայն ռազմական ցուցանիշներով. «Եվրասիական նախագիծը սկսվեց հենց դրանից, երբ Պուտինը իբրեւ վտանգ գնահատեց գործընկերության ծրագիրը՝ համարելով, որ ՆԱՏՕ-ն շրջապատում է Ռուսաստանը, դա Պուտինի խոսքերն էին: Դրանից հետո սկսվեց Հայաստանի վրա ճնշումը, որտեղ Հայաստանը հանդես եկավ իբրեւ խայծային մի միավոր, որից հետո պետք է սկսվեր Եվրասիական գործընկերության ընդհանուր հաղթարշավը, որն իհարկե՛, տեղի չունեցավ»:

Անուշ Սեդրակյանը առանձնացրեց այդ հաղթարշավի տեղի չունենալու պատճառները՝ Ռուսաստանի ներքին կոռուպցիոն համակարգը եւ պատժամիջոցների հետեւանքով տնտեսական քաղաքականության բլեֆը:

«Ռուսաստանը հաջողությամբ իրականացնում է այդ բլեֆը իր բնակչության համար, ոչ թե դրսի, փորձելով ցույց տալ, որ Արեւմուտքի պատժամիջոցները բնավ չեն ազդում Ռուսաստանի տնտեսության վրա: Դրա համար շատ բացահայտ օրինակ կա. Ռուսական քարոզչությունը Արեւմուտքի մասին անվերջ խոսում է, բայց չգիտես թե ինչու, երբ որ սկսեցին բանտարկվել Ռուսաստանի ակտիվները Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ռուսական քարոզչությունը այդ մասին լռեց, ուղղակի շատ թեթեւ նորությունների մեջ մեկ րոպեով հիշատակեցին, որ կատարվել են տնտեսական պատժամիջոցներ եւ դրա մասին բոլորը լռեցին: Այսինքն՝ երբ որ խոսքը գնում է իրական վտանգի մասին այդտեղ մենք բացարձակ լռություն ենք ունենում»:

Վերջում նա հավելեց, որ ակնհայտ է՝ տնտեսական եւ քաղաքական ռուսական միֆոլոգիան տապալվել է. «Ռուսաստանն, առհասարակ, միֆերի երկիր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Арам says:

    Тараканы вышли из-под плинтуса!!!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930