Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Թատերական հրապարակում մեծ թվով ոստիկաններ են կանգնած. նստացույցը շարունակվում է (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 29,2015 00:34

Չնայած ուշ ժամին՝ Գյումրու Թատերական հրապարակը մարդաշատ է, այստեղ են քաղաքի երիտասարդները, մտավորականները, թատրոնի դերասանները ու պաշտոնյաներից շատերը, հատկապես մարզպետարանի աշխատակիցները: Հրապարակում է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր թիմով, նա հետեւում է, որպեսզի բախումներ չսկսվեն ցուցարարների ու ոստիկանների միջեւ:

Martun GrigoryanGyumri cuyc 7Ոստիկանների թիվը չափազանց շատ է, այնպիսի տպավորություն է, թե նրանք ամեն վայրկյան մայրաքաղաքի զարգացումներին համընթաց հրահանգների են ինչ-որ գործողություններ ծավալելու:

Gyumri cuyc 8Gyumri cuyc 5 Gyumri cuyc 4

vostikanՔիչ առաջ նստացուցարարներին այցելեց նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ու բոլոր քահանաները: Սրբազանը բավական երկար զրուցեց նստացուցարարների հետ, նրա այցին հաջորդեց պատգամավորի այցը:

Gyumri cuyc 6Նշենք, որ նստացուցարներից Կարեն Պետրոսյանը այսօր հայտարարություն տարածեց, որով ասաց, որ վաղը մինչեւ 18.00-ն շարունակելու են նստացույցը: Նա ասաց, որ դատապարտում են ցանկացած բռնություն խաղաղ ցուցարարի նկատմամբ եւ եթե նման մի դեպք գրանցվի Հայաստանի ցանկացած տարածքում, ապա իրենք կսկսեն քաղաքացիական անհնազանդություններ:

Նա անդրադարձավ նաեւ նախագահի հայտարարությանը՝ նշելով, որ թեեւ ողջունելի է, որ նախագահը տեսնում ու կարեւորում է ոլորտում առկա խնդիրները, սակայն իրենք համամիտ չեն նրա առաջարկի հետ, որովհետեւ իրենց համար բացարձակ տարբերություն չկա, թե այդ գումարը վճարվում է բնակչի անձնական գրպանի՞ց, թե՞ ՀՀ բյուջեից, դրանք նույն բանն են ու համաձայն չեն այդ կետին: Ըստ նրա, պետք է վերանայել այն, այդ փոխհատուցումը այլ միջոցների հաշվին պետք է լինի, իսկ եթե իշխանությունները չեն պատկերացնում, ապա իրենք ունեն շատ գործիքներ ու մեխանիզմներ, պատրաստ են նրանց օգնելու:

Gyumri cuyc 3 Gyumri cuyc 2 Gyumri cuyc 1

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930