Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու ՀՀԿ անդամը Երևանի քաղաքապետի գիտությամբ հողատարածք է զավթել

Հունիս 29,2015 15:14

Արդեն  2-րդ տարին է, որ ահազանգում եմ այն մասին, որ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Խաչատրյանը զավթել է Բաբաջանյան 18/3 հասցեում իրեն ամրագրված հողակտորին հարևան, նույն մակերեսով հողակտորը: Այս մասին ինքներդ վկայեցիք Երևանի ավագանու անցյալ տարվա նիստերից մեկի հարց ու պատասխանի ժամանակ:

Ամեն երկուշաբթի գործակարգավարականի ժամանակ սպասում եմ, որ Հայկ Ասատրյանը հողազավթումների մեջ կնշի այս հասցեն, բայց այդպես էլ չի ասվում, որը վկայում է քաղաքին պատկանող հողերի մութ գործարքների մասին: Ո՞վ գիտե, թե նման քանի հողազավթում կա Երևանում և դրանով որքան վնաս է պատճառվում Երևանի բյուջեին:

Եթե իշխող հանրապետական կուսակցության Երևանի ավագանու անդամը և քաղաքապետարանի համապատասխան մարմինների պաշտոնյաները Ձեր գիտությամբ նման անօրինական հողազավթում են թույլ տալիս և Դուք չեք բռնում նրանց ձեռքը, նշանակում է Դուք էլ եք  հանցակից:

Այս մասին ես հերթական անգամ բարձրաձայնում եմ և պահանջում Ձեզանից պատժել Գևորգ Խաչատրյանին, նախկին տեսքի բերել այդ զավթած հողը, բարեկարգել և վերադարձնել քաղաքին ու այն դնել օրինական աճուրդի:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930