Լրահոս
Օրվա լրահոսը

Առյուծագիի ոգեթուրմը իջեցնում է արյան բարձր ճնշումը եւ ցավազրկում

Հուլիս 03,2015 11:30
hipertonia

Հիպերտոնիան շատ տարածված քրոնիկ հիվանդություն է, որի հիմնական ախտանիշը զարկերակային արյան բարձր ճնշումն է։ Հիվանդությունը հիմնականում նյարդային բնույթի է եւ պետք է նշել, որ զարկերակային ճնշումը կարող է բարձրանալ նաեւ այլ հիվանդությունների՝ քրոնիկ նեֆրիտի, ներզատիչ գեղձերի ժամանակ։ Անհրաժեշտ է այն տարբերել հիմնական հիվանդությունից։

Այս հիվանդությունն ունի իր շրջանները` սկզբնական շրջանում, կապված հուզումների հետ, զարկերակային ճնշումը կարող է բարձրանալ միայն կարճատեւ ժամանակով։ Այն հնարավոր է կարգավորել առանց բուժման։ Սկզբնական շրջանի ախտանիշներն են՝ նյարդային գրգռվածությունը, գլխացավերը, աշխատունակության անկումը, զարկերակային ճնշման բարձրացումը մինչեւ 160/90 միլիմետր սնդիկի սյան (անկայուն է, փոփոխական)։

Երկրորդ շրջանում զարկերակային ճնշումը հնարավոր է, որ միանգամից բարձրանա 200/120-250/140 միլիմետր սնդիկի սյան եւ ավելի։ Հակում կա, այսպես կոչված, հիպերտոնիկ կրիզի նկատմամբ։ Հիվանդին անհանգստացնում է ծոծրակային շրջանի սուր ցավը, անտանելի աղմուկի զգացումը գլխում եւ ականջների մեջ, գլխապտույտը, երբեմն սրտխառնոցը, փսխումը, ամբողջ մարմնով մեկ անցնող դողը։ Մաշկը դառնում է գունատ եւ խոնավ, զարկերակը՝ լարված։ Էլեկտրասրտագիրը ցույց է տալիս սրտի ձախ փորոքի մեծացում եւ սրտամկանի սնուցման խանգարում։

Երրորդ շրջանի ախտանիշներն են՝ տարբեր օրգանների հետ կապված գանգատները (ուղեղ, սիրտ, երիկամ)։ Հիվանդներին տանջում է գլխապտույտը, մշտական աղմուկի զգացողությունը գլխում, հիշողության անկումը։ Ծանրագույն բարդություն է համարվում կաթվածը, որն արտահայտվում է խոսքի, շնչառության ծայրաստիճան խանգարումներով։ Հիվանդության ընթացքում սրտի անոթներում տեղի են ունենում ծանր փոփոխություններ՝ նման կրծքային հեղձուկի եւ ինֆարկտի վիճակներին։ Երիկամների աթերոսկլերոտիկ փոփոխությունները հանգեցնում են երիկամային անբավարարության, որն ի վերջո կարող է ավարտվել երիկամի կնճռոտումով եւ հյուսվածքի գործառության վերջնական անկմամբ։
Չարորակ ձեւի ժամանակ հիվանդությունն ունի շատ արագ ընթացք եւ արագորեն հանգեցնում է ծանր հետեւանքների։ Այս ձեւին բնորոշ է զարկերակային ճնշման բարձրացման շատ կայուն վիճակը, առկա են երիկամային անբավարարությունը եւ ուղեղային խանգարումները:

hipertonia

Անհրաժեշտ է պահպանել դիետա եւ աշխատանքի հանգստի ռեժիմ: Պետք է կատարել համալիր բուժում ` ելնելով հիվանդության ընթացքից, ախտանիշներից, ձեւերից:
Առյուծագիի ոգեթուրմը օրական 3-4 անգամ 30-50 կաթիլ խմելով՝ իջեցնում է զարկերակային ճնշումը եւ ցավազրկում: Նույնպիսի ազդեցություն ունի նաեւ արոսի սեւ պտուղների հյութը. օրական 3 անգամ, 50 մլ՝ ուտելուց 30 րոպե առաջ (2-4 շաբաթ անընդմեջ):

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
02.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031