Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժական արագաչափը շոշափելի արդյունք է տվել. «Հրապարակ»

Հուլիս 14,2015 10:15

Անցած կիրակի՝ Վարդավառի օրը, ոստիկանությունը մի յուրօրինակ ակցիա անցկացրեց, առաջին անգամ շարժական արագաչափեր տեղադրվեցին Երեւան-Սեւան մայրուղում։

Այդ ավտոմեքենայի մակնիշն ու մոդելը գաղտնի էին պահվում, ոստիկանության լրատվության վարչությունից այդպես էլ հստակ չպատասխանեցին, թե ինչ մեքենա է լինելու եւ արդյոք տարբերանշան ունենալու՞ է, թե՝ ոչ, որ վարորդներն իմանան՝ այ դա հենց այդ շարժական արագաչափով մեքենան է։ Ի դեպ, միայն մի մեքենա է եղել, ոչ թե մի քանի։

Երեկ փորձեցինք ճշտել պարոն Ահարոնյանից՝ ինչպես է անցել ծառայությունը այդ նորամուծության կիրառմամբ Երեւան-Սեւան մայրուղում, ի՞նչ ազդեցություն է թողել այն երթեւեկության անվտանգության վրա եւ որեւէ շոշափելի արդյունք ունեցե՞լ է, թե՝ ոչ։

«Թվերը դեռ ամփոփվում են, միայն կարող եմ ասել, որ Երեւան-Սեւան, Սեւան-Դիլիջան, Սեւան-Վարդենիս, մի խոսքով, որտեղ որ Վարդավառի հետ կապված էդ ճանապարհահատվածները նշել էինք, այդ տեղերից 49 տրանսպորտային միջոց տարվել է տուգանային հրապարակ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, նախնական տվյալներով, այդ «ակցիան» որեւէ շոշափելի արդյունք տվե՞լ է, պարոն Ահարոնյանն ասաց. «Դե արդեն իսկ տվել է, որովհետեւ այն կանխարգելիչ էր, մեր նպատակը տուգանելը չէր, մեր նպատակն այն էր, որ քաղաքացիներն իմանային, որ բացի այն ֆիքսված արագաչափերից, որոնց տեղերն իրենք գիտեն, կա նաեւ շարժական արագաչափ։ Հիմնականում այդ արագաչափը կիրառվել է այն ճանապարհահատվածներին, որտեղ մեքենաների հոսքը մեծ է եղել, եւ ես կարծում եմ, որ տվել է արդյունք, որովհետեւ այդ ճանապարհահատվածին մենք չունենք ծանր մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքով վթարների դեպքեր»:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031