Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ասելու եք, որ ինքը երկիրը ղեկավարելու է արտասահմանից». «Հայկական ժամանակ»

Հուլիս 23,2015 11:23

Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը ասում էր, թե ամեն ինչ անելու են, որ հասարակությունը ճիշտ ընկալի սահմանադրական փոփոխությունների նպատակը եւ քվեարկի դրանց օգտին:

– Պնդումներ կան, որ այս կերպ ներդրվում է ստալինյան, բրեժնեւյան համակարգը, Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀԿ հավերժ նախագահը եւ այդ կերպ է շարունակում կառավարել։

– Իսկ ո՞ր կուսակցությունում է ամեն օր նախագահ փոխվում։ Ցույց տվեք։ Ես ցավում եմ, որ մարդիկ կարող են նման ոչ իրատեսական դատողություններ անել։ Հստակ իմացե՛ք, որտեղ իշխանությունն է, որտեղ լծակներն են, ռեալ, իրական ղեկավարությունը այնտեղ է։ Չի կարող որեւէ մեկը չլինել կոնկրետ այդ գործող լծակների ղեկին ու կարողանալ պետությունը ղեկավարել։

Ես կածում եմ, որ ինչ էլ լինի, եթե նույնիսկ հիմա Սերժ Սարգսյանը հայտարարի, որ 18թ.-ից հետո կուսակցության նախագահ էլ չի լինի, եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիությունից էլ հրաժարվի, միեւնույն է, մի բան գտնելու եք, ասելու եք, որ ինքը երկիրը ղեկավարելու է արտասահմանից։

– Հասարակությունը իշխանափոխություն է ուզում:

– Հասարակությունը իշխանափոխություն կարող է անել ընտրությունների ժամանակ, ընտրությունների միջոցով։

– Ուզում եք ասել, թողնելու եք՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություննե՞ր լինեն։

– Այո՛։

– Այսինքն՝ ՀՀԿ-ն պատրաստ է՝ այդպես հեշտ հանձնի իշխանությունն ու գնա՞։ Ազատ արդար ընտրությունների արդյունքում հնարավոր չէ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի։

– Վստա՞հ եք։ Ցո՛ւյց տվեք այն քաղաքական ուժը, որին հասարակությունը կարող է ավելի շատ վստահել եւ նա ավելի բարձր վարկանիշ ունի։

 

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031