Լրահոս
Օրվա լրահոսը

26 ՀԿ կստանա ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհ

Հուլիս 24,2015 15:26
naxagahi nstavayr

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 24-ի նիստում որոշվեցին այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։

Ստորև ներկայացնում ենք այն հասարակական կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ կստանան նշված անվանակարգերում։

1.    «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգ

·         «Էխո» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող ՀԿ

·         «Իրազեկում և բարեփոխում» ՀԿ

·         «Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ

·         «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ

·         «Չարենցավանի երիտասարդական, ուսանողական» ՀԿ

 

2.    «Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական» անվանակարգ

·         «Լիվինգ սթոնզ-կենդանի քարեր» ՀԿ

·         «Դոկտոր սինեմա» ԵՀԿ

·         «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ

·         «Թվային հուշարձան կրթադաստիարակչական» ՀԿ

·         «Զարթոնք» զարգացման ՀԿ

·         «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

 

3.    «Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» անվանակարգ

·         «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

·         «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ

·         «Հայկական օն-լայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ

·         «Սերունդների երկխոսություն» երիտասարդական ՀԿ

 

4.    «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգ

·         «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ

·         «Մարաթուկ» մշակութային կենտրոն ՀԿ

 

5.    «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում՚ անվանակարգ

·         «Իջևան երիտասարդական դաշինք» ՀԿ

·         «Միասին» երիտասարդական շարժում ՀԿ

 

6.    «Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգ

·         «ՍՈՒՐԲ ՀԵՂԻՆԵ» բարեգործական ՀԿ

·         «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ

·         «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն»

 

7.    «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգ

·         «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ

 

8.    «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ

·         «ԱՐՄՍԵՍ» գիտակրթական կենտրոն ՀԿ

·         «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական ՀԿ

 

9.    «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ

·         «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031