Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի որդու մոտ կալանավորվելիս արգելված ի՞ր կար

Հուլիս 28,2015 12:05 Share

«Փաստորեն էլի տարբերվեց, հեռախոսը չեն վերցրել»,- գրել է մեզ «Առավոտի» ընթերցողներից մեկը՝ ուշադրություն հրավիրելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, երեկ երբ տարվել է ՀՀ քննչական կոմիտե ու հետո՝ Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ որոշվեց նրա խափանման միջոց ընտրել երկամսա կալանքը՝ դատելով արված լուսանկարներից, գրպանում եղել է իր, որը չափերով նման է բջջային հեռախոսի:

Tigran_Xachatryan-2Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 3-ի որոշմամբ հաստատված է այն իրերի, առարկաների, սննդամթերքի ցանկը, որոնք արգելվում են կալանավորված անձանց և դատապարտյալներին կրել իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներում՝ ծանրոցներով և փաթեթներով:

Ցանկի համաձայն` կալանավորված և դատապարտված անձանց արգելվում է իրենց մոտ ունենալ ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների:

Tigran Khachatryan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել