Լրահոս
Օրվա լրահոսը

Գերչակի յուղը վերացնում է մսոտ խալերը եւ ծերունական պիգմենտները

Հուլիս 29,2015 12:00

Գերչակի յուղը, որն օժտված է զանազան բուժիչ հատկություններով, համարվում է ժողովրդական բժշկության կարեւոր միջոցներից մեկը։ Մաշկի եւ ենթամաշկային հյուսվածքների վրա գերչակի յուղի ունեցած դրական ներգործության մասին գրել է ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը, ըստ որի` գերչակի յուղը մաշկային գորտնուկները բուժելու հրաշալի միջոց է: Հարկավոր է գորտնուկը շփել գերչակի յուղով մոտավորապես 20 րոպե` քնելուց առաջ եւ առավոտյան, այնպես, որպեսզի յուղը ամբողջությամբ ներծծվի։

Ըստ բժշկի՝ գերչակի յուղը հաջողությամբ կիրառվում է մաշկային խոցերի բուժման նպատակով, ինչպես նաեւ յուղով շփում են կերակրող մոր պտուկները՝ կաթի արտադրությունը բարելավելու համար։ Բժիշկ Ջարվիսը խորհուրդ է տալիս աչքի լորձաթաղանթը բորբոքվելիս եւ կարմրելիս աչքի մեջ կաթեցնել մեկական կաթիլ գերչակի յուղ՝ բորբոքային վիճակը թեթեւացնելու համար։

ceruni-2Եթե փոքր երեխայի մազերը վատ են աճում կամ անորակ են, քնելուց առաջ խորհուրդ է տրվում գլխի մաշկը խնամքով շփել գերչակի յուղով եւ միայն առավոտյան լվանալ գլուխը: Այս արարողությունը կրկնում են շաբաթը երկու անգամ` այնքան, մինչեւ դիտվի մազերի որակի նկատելի բարելավում։ Հետագայում կարելի է շարունակել երկու շաբաթը կամ ամիսը մեկ անգամ։ Որպես արտաքին բուժամիջոց՝ գերչակի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել նաեւ թարթիչների վատ աճի դեպքում։ Թարթիչների, ինչպես նաեւ հոնքերի աճը արագացնելու նպատակով խորհուրդ է տրվում շաբաթը երեք անգամ գերչակի յուղ քսել թարթիչների եւ հոնքերի մազարմատներին։

Ուղիղ աղու արտաքին մասի թութքի դեպքում եւս խորհուրդ է տրվում օգտագործել գերչակի յուղ, որը փափկեցնում է աղիի լորձաթաղանթը եւ նպաստում նրա արագ ապաքինմանը։
Արտաժամյա, հոգնեցուցիչ աշխատանքով գբաղվելու ժամանակ խորհուրդ է տրվում շաբաթը երկու անգամ քնելուց աոաջ ոտքերը շփել գերչակի յուղով, ապա հագնել բամբակյա գուլպաներ։ Առավոտյան ոտքերի մաշկը կլինի փափուկ, թավշյա, իսկ հոգնածության եւ ցավի զգացումը ամբողջովին կվերանա։ Ճիշտ նույն ձեւով գերչակի յուղը կարելի է օգտագործել ոտքերի մատների եւ ոտքերի տակի կոշտուկների փափկեցման եւ ցավը մեղմելու նպատակով։ Գերչակի յուղը համարվում է կոշտուկների վերացման հատուկ միջոց։

ceruni-3.

Ժողովրդական բժշկության մեջ գերչակի յուղի կիրառման զանազան եղանակներին ծանոթանալով` բժիշկը գործնականորեն փորձել է դրանք, որի մասին նա պատմում է՝ 64 տարեկան մի փաստաբանի աջ քթանցքի ծայրին գոյացել Էր գորտնուկ։ Խորհուրդ է տվել առավոտյան եւ երեկոյան գերչակի յուղով շվումներ անել, եւ երեք շաբաթ անց գորտնուկը վերացել է։ Նաեւ 62 տարեկան մի հիվանդ կնոջ ակնոցի չափը հարմարեցնելիս նկատել է մի ահռելի մսոտ խալ ձախ հոնքի վերջավորության վրա, որի արտաքին մակերեսը հարթ է եղել եւ նմանվել է մաշկի գույն ունեցող խաղողի հատիկի։ Խալը հայտնվել է երեք ամիս առաջ, եւ բժիշկը այդ կնոջը խորհուրդ է տվել ամեն ուտելուց առաջ խալը խնամքով շփել գերչակի յուղով եւ հետո հայտնել արդյունքների մասին։ Վեց ամիս հետո խալն անհետացել է։
Խալերի վերացման հաջող փորձերից հետո բժիշկ Ջարվիսին հետաքրքրել է մաշկի շագանակագույն բծերի խնդիրը, որոնք առաջանում են մեծահասակների դեմքին եւ ձեռքերին։ Նա գտնում է մի մարդու, որի ձեռքերը ամբողջությամբ պիգմենտներով էին ծածկված եւ խորհուրդ է տալիս առավոտյան եւ երեկոյան գերչակի յուղով շփումներ կատարել: Մեկ ամիս անց բոլոր բծերը վերացել են։ Բժիշկը նշում է, որ եթե նա բծերը նախօրոք տեսած չլիներ, չէր հավատա, որ դրանք երբեւէ եղել են այդ մարդու ձեռքերին։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031