Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինի՞ լայնածավալ էսկալացիա, թե՞ չի լինի. «Ժամանակ»

Հուլիս 30,2015 10:35

Առանցքային հարցերից մեկը, որ այսօր առկա է տարածաշրջանում թե՛ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ, թե՛ նաեւ միջազգային հանրության, ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի հարցն է՝ կլինի՞ լայնածավալ էսկալացիա, թե՞ չի լինի։ Այս հարցին պատասխանելն իսկապես շատ դժվար է, որովհետեւ պարզապես ակնհայտ է, որ արդեն իսկ մի անսպասելի ուղղությամբ էսկալացիան ակնառու է։

Ըստ էության բռնկվել է թուրք- քրդական պատերազմ, որի զարգացման սցենարները կարող են լինել միանգամայն անկանխատեսելի։ Եվ այս պատերազմն, ըստ էության, սահմանակից է Հայաստանին։ Եվ եթե մեր աչքի առաջ, պարզապես մեր կողքին բռնկվում է նման ռազմական կոնֆլիկտ, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ չի կարող նույնը տեղի ունենալ մեր մյուս կողքին, այսինքն՝ արդեն Ադրբեջանի ուղղությամբ, որտեղ արդեն կոնֆլիկտի մի կողմում կլինենք մենք՝ հայերս։

Առավել եւս, որ այս ուղղությամբ ռազմական ծավալուն բախման հիմքերը, մեղմ ասած, ավելի քիչ չեն, եթե չասենք, որ ավելի տաք են, քան թուրք-քրդական կոնֆլիկտի հիմքերն էին։

Մյուս կողմից՝ թուրք-քրդական հակամարտությունը, պարզապես ռազմական կոնֆլիկտը մեզ, ըստ էության, կարող է հիմք տալ իրերին նայել մեկ այլ տեսանկյունից։ Ակնհայտ է, որ այս կոնֆլիկտին Թուրքիան որոշակիորեն մղվել է։ Մինչ դրա հասունանալը տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց արդյունքում պաշտոնական Անկարան ձեռնամուխ եղավ ռազմական գործողությունների, իբրեւ թե ԻՊ ահաբեկչական խմբավորման, իրականում քրդերի դեմ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031