Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Առաջին քառօրյայում արդեն սահմանադրական փոփոխությունների քննարկումները կսկսվեն». «Հրապարակ»

Օգոստոս 18,2015 10:26

Սերժ Սարգսյանն առաջիկայում Սահմանադրության նոր նախագծի շուրջ խորհրդարանական ուժերի հետ կսկսի քաղաքական կոնսուլտացիաների շարք։ Այս մասին փաստեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Այդ մասին բազմիցս ասվել է, որ պետք է քաղաքական ուժերի հետ լինեն խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, եւ դա ուժի մեջ է։ Ինձ թվում է, որ մոտ օրերս կստորագրվի արդեն Ազգային ժողով ուղարկելու համար, եւ այդ ընթացքում կլինեն նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ։ Ընդհանրապես, քաղաքական կոնսուլտացիաները չեն կարող խանգարող            հանգամանք լինել՝ բացի օգուտից»,- ասաց պարոն Բաղդասարյանը՝ նշելով, որ դրանց ժամկետը նախագահը կորոշի. «Ինձ թվում է, որ առաջին քառօրյայում արդեն սահմանադրական փոփոխությունների քննարկումները կսկսվեն, դա ինձ թվում է, որովհետեւ, նայելով այն տեմպերին, որով որ աշխատում են փոփոխությունների վրա, ինձ թվում է՝ կհասցնեն, որպեսզի քառօրյայում քննարկման առարկա դառնա»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31