Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդատվություն են մատուցել ավելի քան 550 քաղաքացիների

Օգոստոս 28,2015 17:55

ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնած խորհրդատվությունները շարունակվում են: Երեկ՝ օգոստոսի 27-ին (հինգշաբթի), խորհրդատվություն են ստացել ավելի քան 30 քաղաքացիներ:

Քաղաքացիները խորհրդատվություն են ստացել կենսաթոշակների, նպաստների ստացման, սեփականության, բնակարանային խնդիրների, ինչպես նաև վճիռների բողոքարկման ընթացակարգերի շուրջ:

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը սկսել է մարտ ամսին և մինչև օրս խորհրդատվության իրականացմանը փաստաբանների հետ միասին մասնակցել են ՀՀ փաստաբանական դպրոցի 97 ունկնդիրներ:

Հինգշաբթի օրերին, մարտ ամսից մինչ օրս խորհրդատվություն են մատուցել ավելի քան 550 քաղաքացիների:

Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31