Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ներառական կրթություն կիրականացնի ևս 11 դպրոց

Սեպտեմբեր 03,2015 14:35
krtutyan nax

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` ԿԳ նախարարի 2007 թվականի մայիսի 11-ի «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին» N428 Ա/Ք հրամանի հավելվածը լրացվել է նոր կետերով:

Մասնավորապես, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկն ավելացել է ևս 11 դպրոցով, որոնցից 2-ը` Երևանում, 9-ը` մարզերում: Ավելացված դպրոցներն են` Երևանի թիվ 144 և թիվ 163, ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի թիվ 1, ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի թիվ 1 և թիվ 2, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 3, թիվ 9 և թիվ 10 հիմնական, ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղի, Նոր Արմավիրի և Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցները:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930