Լրահոս
Օրվա լրահոսը

Զարզանդ Նիկողոսյան. «Իմ շրջապատը, ինձ ճանաչողներն ինձ գիտեն որպես լավ մարդ». «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2015 10:44

Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը նեղացած չէ «շեֆից», որ չեղյալ է հայտարարվել Կապանի 6-րդ դպրոցի փոխտնօրենի պաշտոնում իր նշանակումը:

Իսկ ի՞նչ տվեց փոխտնօրենի մեկօրյա պաշտոնը: «Ես քեզ մի բան ասեմ, որ փոխտնօրենի պաշտոնը մի բարձր պաշտոն չէ, բարձր աստիճան չէ, ես, ասենք, համատեղությամբ աշխատում եմ, զբաղվում իմ սիրած գործով, իմ համար կարեւորը դա է։ Թե չէ՝ դպրոցի տնօրենի տեղակալ կաշխատեմ, թե չեմ աշխատի, իմ համար դա երկրորդական հարց ա։ Երեխաների ֆիզկուլտուրայով զբաղվում եմ, որպես ուսուցիչ՝ ֆիզկուլտուրայի, աշխատում եմ, ունեմ կարատեի խմբակ, ունեմ բազմաթիվ սաներ, իմ համար էդ հասարակության կարծիքը, մարդիկ, որ էս քանի օրվա մեջ կարծիքներ են արտահայտում առանց ինձ ճանաչելու, իմ համար էտի լրիվ երկրորդական ա ու նշանակություն չունի։ Իմ շրջապատը, ինձ ճանաչողներն ինձ գիտեն որպես լավ մարդ եւ ինձ սիրում ու հարգում են»։

Իսկ Ձեր ո՞ր հատկանիշի պատճառով խափանվեց կրթական կարիերան: «Միայն ասեկոսեների, ես ոչ քրեական անցյալ ունեմ, ոչ դատվածություն, ոչ էլ հանցագործ եմ»։ Փաստորեն, անգամ Սուրիկ Խաչատրյանը տրվեց «ասեկոսեներին»։ «Ինքն ասեկոսեներին չի տրվում, ինքն իմաստուն մարդ ա, իրա որոշումն էլ լավ եմ ընդունել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930