Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վարչապետը նման հայտարարություն է արել՝ «ուրեմն մի բան կա». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 09,2015 11:44

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկն ի կատար ածվելուց հետո Հայաստանում դոլարը շրջանառությունից դուրս է գալու եւ նախապատվությունը տրվելու է ռուբլուն։ «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ցորենի արտադրությամբ զբաղվող «Մանանա գրեյ» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի եւ պահածոների արտադրությամբ զբաղվող «ՄԱՊ» ՓԲԸ սեփականատեր Ալիկ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են պատկերացնում իրենց հետագա աշխատանքները դոլարի շրջանառությունից դուրս գալուց հետո։

Սակայն զարմանալիորեն պարզվեց, որ նրանց մտահոգություններն այնքան էլ մեծ չեն։ Գուրգեն Նիկողոսյանի կարծիքով դոլարի՝ շրջանառությունից դուրս գալու դեպքում փոխարինող գործիքներ կգտնվեն. «Կաշխատենք փոխարինող գործիքներով»,- նշեց նա։ Վերջինիս խոսքով, եթե վարչապետը նման հայտարարություն է արել՝ «ուրեմն մի բան կա, էլի, ուրեմն մտածել են՝ ինչ պետք է արվի»։

«ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի առաջարկն իրագործվելուց հետո առեւտրաշրջանառությունը հեշտանալու է, եւ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվելու մեր երկրի տնտեսության զարգացման համար։

«ԵՏՄ անդամ երկրների մեջ, եթե դոլարը վերանա, դա շատ մեծ առավելություն կլինի մեր տնտեսության համար, որովհետեւ մենք այսօր կորցնում ենք ռուսական շուկան հենց այդ պատճառով»,- եզրափակեց «ՄԱՊ»-ի սեփականատերը։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930