Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականները գրոհում են Եվրոպան (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Սեպտեմբեր 16,2015 20:25

Երեկվանից Հունգարիան փակել է Սերբիայի հետ սահմանը, որտեղից տարվա սկզբից 200 հազար փախստականներ են անցել: Հունգարիայում նաեւ սկսել է գործել օրենք, որով երեք տարվա ազատազրկում է սպասում սահմանն անօրինական անցնելու համար եւ Սերբիա եկած փախստականներին զրկում է ապաստան ստանալու հնարավորությունից: Այս տեղեկությունը հաղորդել է Segodnya.ua-ն:

Օրենքի ուժի մեջ մտնելու առաջին օրը իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք ամեն 35 մետրը մեկ տեղակայվել են սահմանին, թույլ չեն տվել երկիր մուտք գործել ավելի քան 9.000 փախստականների: Իսկ 9 սիրիացիները եւ 7 աֆղանները, որոնք փշալարը հրելով կարողացել են մտնել Հունգարիա, ամենայն հավանականությամբ,  նոր օրենքով կպատժվեն:

Migrants 2 Migrants 3 Migrants 4

Migrants 5

Նախօրեին ուշ գիշերով փակվել է գլխավոր ոչ պաշտոնական անցակետը, որով փախստականները մտնում էին Հունգարիա: Արդյունքում Սերբիայի կողմում կուտակվել է ավելի քան հազար մարդ: Նրանք սկզբում փորձել են անցք գտնել պատնեշում, սակայն հետո քնել են փողոցում: Կամավորները նրանց համար վրան եւ սնունդ են բերել:

Varlamov.ru-ն հաղորդել է, որ փախստականների, կամավորների եւ լրագրողների դեմ ջրցան մեքենա է կիրառվել, իսկ Հունգարիայի կողմից արցունքաբեր գազով ռուբեր են նետվել: Դաշտի վերեւում ուղղաթիռներ են սավառնել: Փախստականները հակառակ ուղղությամբ քարեր ու փայտեր են նետել, եւ անվադողեր են այրել: Մի շարք մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, տուժել են արցունքաբեր գազից:

Հաղորդվում է, որ մի պահ Հունգարիան բացել եւ փակել է սահմանը: Այնուհետեւ հայտարարվել է, որ սերբ-հունգարական սահմանը փակ կլինի նվազագույնը 30 օր: Սերբիան դժգոհություն է հայտնել հունգար ուժայինների կողմից փախստականների նկատմամբ կիրառված ուժի առնչությամբ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930