Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական հողը թուրքին ծախելու խնդիր է դրված». Գիմիշյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Սեպտեմբեր 19,2015 13:06

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը Սահմանադրական փոփոխությունները դրսի պատվեր է համարում:

«Երկու գերնպատակ ունի՝ Հայաստանի ամբողջ բնական հարստությունը, ինտելեկտուալ հարստությունը, բոլոր ռեսուրսները դնել վերահսկողության տակ ու մեր ազգի գոյատեւման վերջակետը դնել: 1999-ի մայիս -հունիսին էր, Եվրոպայի օլիգարխիկ, կրիմինալ աշխարհի կողմից կրկին առաջ էր քաշվել սահամանադրական փոփոխությունների հարցը, բայց այդ ծրագրին խանգարեցին հոկտեմբերի 27-ի դեպքերը, փոփոխությունների հարցը տեղափոխվեց հիմա: Փոփոխությունների երկրորդ խնդիրը իշխանության վերարտադրությունն է: Ռեժիմը հասականում է ՝ իրենց ռեսուրսները բավարար չեն նորից վերարտադրվելու համար»,- այսօր «Հայք» ակումբում ասաց պարոն Մարգարյանը:

Նրա խոսքով, սոցիալ-տնտեսական վատ պայմանները ժողովրդական ցասում են առաջացրել. «Կարող է  վերածվել պայթյունի: Իսկ այդ ժամանակ անկառավարելի վիճակ կառաջանա: Սահմանադրական փոփոխությունների նախագծում ամենավտանգավոր կետերից մեկն ինձ համար հինգերորդ կետն է, որով նշված է՝ միջազգային նորմերը գերակայում են, եթե դրանց շուրջ ունենք վավերացված պայմանագրեր, փաստորեն մեզ մոտ բոլոր միջազգային պայմանագրերը դառնում են օրենք: Եթե վաղը ԵՄ-ն ընդունեց, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժանելի մասն է, ապա այդ կետով դառնում է Ադրբեջանի մաս ու այդպես կարող եմ շարունակել կետերը»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ պնդեց, որ Սահմանադրական փոփոխությունների հարցով Վենետիկի հանձնաժողովի հետ հայկական կողմը ոչ թե խորհրդատվություն է անցկացրել, այլ դա պարտադրանք է. «Ինչ էլ գրեք, միասեռականների ընտանիքը կյանքի ուժ է ստանալու,- սա Վենետիկի հանձնաժողովի անդամի հայտարարությունն էր: Պատահական չէ, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակումը ֆինանսավորվել է գերմանական կառույցի կողմից:  Սահմանադրության փոփոխությունների նախագծում երկու վտանգավոր խնդիր եմ տեսնում՝ hայ մարդու ինքնության վերացման եւ հայկական հողը թուրքին ծախելու խնդիր է դրված: 81 հոդվածով հարյուր տոկոսով արտաքին կառավարում է հաստատվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930