Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանը դիմել է դատարան. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 24,2015 11:20

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՃՈ նախկին պետը դիմել է դատարան։ Իսկ ի՞նչն է պատճառը։

«Ժողովուրդ»-ը 2015 թվականի փետրվարի 26-ին գրել էր, որ Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել։ Դատելով ստեղծված իրավիճակից՝ Մարգար Օհանյանը գույք է ձեռք բերել, եւ հանկարծ հայտնվել է գույքի իրական տերը եւ փորձում է այն հետ վերադարձնել։

Ի դեպ, Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չէր սահմանափակվել։ Վերջինս փետրվարի 27-ին միջնորդություն էր ներկայացրել նույն դատարանին՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանի որոշակի գործողություններն արգելվեն։ Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Մուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել է։

Տպավորությունն այնպիսին էր, որ գույքի այս կռիվը մեկ դատական վեճով կավարտվեր, սակայն… «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՃՈ նախկին պետն օգոստոսի 4-ին իր հերթին է հակընդդեմ հայցով դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930