Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի մրցաշար՝ նվիրված ՀԱՕԿ-ի 25-ամյակին

Սեպտեմբեր 27,2015 10:53

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր 25-ամյակը նշում է նաեւ մարզական միջոցառումներով, որի շրջանակներում անցկացվեց «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ կազմակերպվող ԶԼՄ-ների միջեւ ավանդական մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի մրցաշարը:

скачанные файлы

«Հայաստան» մարզական ՀԿ սեղանի թենիսի մարզադահլիճում պայքարեցին շուրջ 20 լրատվամիջոցների ավելի քան 40 աշխատակիցներ: Մոտ երեք ժամ տեւած պայքարում հայտնի դարձան հաղթողներն ու մրցանակակիրները: Ընդորում, կազմակերպիչներն այս մարզական խաղերում պարգեւատրում են տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում 1-ից 4-րդ տեղերն զբաղեցրած լրագրողներին:

Կանանց պայքարում լավագույն քառյակն ըստ հաջորդականության կազմեցին Մարինե Կարապետյանը, Անահիտ Ակմակջյանը, Սոնա Ղուկասյանը, Լիլիթ Գալստյանը: Տղամարդկանց մեջ մրցանակակիրները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. Սամվել Ջինանյան, Աշոտ Հակոբյան, Դավիթ Հակոբյան, Վիգեն Կիրակոսյան: Բոլոր մրցանակակիրները պարգեւատրվեցին ՀԱՕԿ-ի դրամական մրցանակներով եւ «Առավոտ» օրաթերթի պատվոգրերով:скачанные файлы

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը եւ ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ Գոհար Խանզրատյանը, որոնք իրականացրին մրցավարությունը, գոհունակություն հայտնեցին, որ սեղանի թենիսն ընդգրկված է ԶԼՄ-ների միջեւ մարզական խաղերի ծրագրում, ինչը յուրովի նպաստում է մարզաձեւի տարածմանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930