Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը և «Dasaran»-ն ամփոփեցին «Մաքուր պահենք մեր քաղաքը» մրցույթի արդյունքները

Սեպտեմբեր 28,2015 11:32

Ս.թ. սեպտեմբերի 25-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի և «Dasaran» կրթական ծրագրի համատեղ նախաձեռնած «Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը որպես պատվավոր հյուրեր ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, կրթական ոլորտի պատասխանատու այրեր և այլք:

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից մեկնարկած մրցույթը նպատակաուղղված էր հանրության, մասնավորապես՝ նրա թիրախային խմբի՝ դպրոցահասակ երեխաների մեջ սերմանելու և արմատավորելու օրինապահ քաղաքացի լինելու գիտակցությունը, ձևավորելու հետևողական վերաբերմունք ոչ միայն քաղաքամայր Երևանի, այլև սեփական համայնքի և շրջակա միջավայրի նկատմամբ:

Միևնույն ժամանակ մրցույթի կարևորագույն առաքելությունն աշակերտներին համապատասխան հարթակ տրամադրելն ու հնարավորություն ընձեռելն էր իրենց իսկ հեղինակած աշխատանքի միջոցով ևս մեկ անգամ հաստատելու այն գաղափարը և տարածելու այն համոզմունքը, որ բնությունը հասարակության արտացոլանքն է, ավելին՝ բնությունը բումերանգի նման հետ է վերադարձնում մեզ մեր վերաբերմունքը:

Ազդարարման առաջին իսկ օրվանից մեծ հետաքրքրություն առաջացրած մրցույթին մասնակցելու և իրենց պատրաստած անհատական կամ խմբակային տեսանյութերը ներկայացնելու հնարավորություն են ունեցել «Dasaran» կրթական ծրագրի կայքում գրանցված Հայաստանի և Արցախի հանրակրթական բոլոր դպրոցների 437.706 աշակերտները:

«Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել ընդհանուր առմամբ 25 աշակերտ (5-ն ընտրվել է հանձնաժողովի կողմից, 20-ը՝ քվեարկությամբ), որոնք պարգևատրվեցին խրախուսական նվերներով և պատվոգրերով: Ըստ որում՝ հանձնաժողովի ընտրած աշակերտներից մեկը՝ Երևանի թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտուհի Դիանա Պողոսբեկյանը, հենց մրցանակաբաշխության օրն արժանացավ սահմանված գլխավոր մրցանակին՝ նոթբուքին, իսկ նրա դպրոցը պարգևատրվեց համակարգչով և պատվոգրով:

«Dasaran»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930