Լրահոս
Օրվա լրահոսը

«2016 թվականի բյուջեն զարգացում չապահովող բյուջե է»

Հոկտեմբեր 10,2015 12:50

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 2016 թվականի բյուջեն համարում է չափազանց զգուշավոր:

«Ամեն  տարվա բյուջեն մյուսի շարունակությունն է, բյուջեով ստիպված ենք ապահովել մեր եկամուտները, ծախսերը ստիպված ենք նվազեցնել, եւ սա  խոսում է այն մասին, որ կան ստորջրյա քարեր, որոնք թույլ չեն տալիս կառավարությանը լինել ճկուն»,- այսօր «Հայք» ակումբում ասաց Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա, կառավարությունը 2016 թվականի բյուջեի հարցում  կաշկանդված ու զգուշավոր է, որովհետեւ ստացել է վատ ժառանգություն. «Նախկին կառավարության պետական ինստիտուցիոնալ մոտեցումները եղել են թերի ու ոչ արդյունավետ: Այն գիծը, որ սոցիալական պետություն ենք, ակնհայտ երեւում է, մեր հաջորդ տարվա բյուջեն  2,5 միլիարդի շրջանակում է  գտնվում, որից  800 միլիոննն ուղղված է սոցիալական ոլորտին:

Կրթությանը հատկացված գումարը 250 միլիոնի շրջանակում է, 400 միլիոն՝ Պաշտպանական ոլորտին, ավելի քիչ առողջապահությանը,  900 միլիոնն է մնում մարզերին, դոտացիաներին, տնտեսական բաժին գոյություն չունի:  Վիճակը պահող, զարգացում չապահովող բյուջե է»:

2,2 տոկոս տնտեսական աճի մասին կանխատեսումներին անդրադառնալով՝ ասաց՝ այդպիսի ցուցանիշի մասին լսելիս պետք է ասենք՝  բավարար չէ. «Մեզ պետք է երկնիշ ցուցանիշ, իսկ այդ դեպքում կամ ներդրումների համար պետք է կանաչ լույս  տալ կամ պետք է գնանք ինովատիվ ճանապարհով, ու աշխատուժը մեզ պետք է, բայց մեր աշխատուժը Հայաստանից գնում է: Իսկ  աշխարհի երկրները գնում են ներդրումների, որովհետեւ այնտեղ կա մրցունակ աշխատուժ»:

Նա հակադարձեց նաեւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի տեսակետը, թե քաղաքացիները մաշկի հետ կապված խնդիր ունեն, որ տնտեսական աճը իրենց մաշկի վրա չեն զգում. «Իսկ ի՞նչն է պատճառը, որ մարդկանց մաշկը կոպտացել է, որ չեն զգում, տարիների խնդիրները, սոցիալական վատ պայմաննե՞րն են կոպտացրել քաղաքացիների մաշկը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031