Հարավկորեացի այս զույգը ցնցել է ինտերնետը՝ տեղադրելով հինգ ամսում իրենց մարմնի անհավանական փոխակերպման լուսանկարները:
Սոնգ Ջին Յոն եւ Շին Ջի Հոն հինգ ամիս շաբաթական երկու անգամ հաճախել են մարզադահլիճ, երեք ժամ զբաղվել աէրոբնային վարժություններով եւ մեկուկես ժամ էլ՝ ձգումներով: Նրանց ինքնուրույն մշակած ռեժիմը կարճ ժամանակում տպավորիչ արդյունքներ է տվել. Սոնգի քաշը 83-ից իջել է 71 կգ, իսկ Շինինը 71-ից՝ 49 կգ: Ընդորում, երկուսն է բավականին շատ ճարպ են հալեցրել:
Մասնագետների կարծիքով մարմնի այդպիսի տրանսֆորմացիան պատկառելի ցուցանիշ է նույնիսկ երկու տարվա ռեժիմի դեպքում, իսկ 5 ամսվա համար գործնականում անհնարին է: Սակակն զույգի տեղադրած լուսանկարները իրական են եւ ոչ ոք չի ապացուցել, որ նրանք խաբում են ինտերնետի օգտատերերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ mirfactov-ի


















































