Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթիում  ճշտվում են գնդակոծության վնասները

Հոկտեմբեր 13,2015 11:55

Հայտնել ենք, որ հոկտեմբերի 12-ի երեկոյան ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի դիրքերը եւ գյուղը:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ,  բարեբախտաբար, գյուղի բնակիչներից տուժածներ չկան: Նրա խոսքերով՝ պատճառված նյութական վնասը մեծ չէ, վնասվել  են տների տանիքների ծածկեր, պատուհաններ եւ այլն: Վնասների չափերը  ճշտվում են:

Համայնքի ղեկավարի վկայությամբ՝ Կոթին գնդակոծվել է նաեւ հոկտեմբերի 11-ին: Չնայած դրան՝ գյուղն ապրում է իր սովորական կյանքով, գործում են դպրոցն ու մանկապարտեզը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031