Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի բարության, նրբության մասին. «Նկարում էր տուն, ծաղիկ, արեւ, երեխաներ». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2015 15:05

«Խղճուկ վիժվածք, ստահակ, տականք, ոչնչություն». այսպիսի որակումներ էր տվել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի մասին՝ կիսվելով նրա հետ հանդիպումից ստացած իր տպավորությունները:

Այսօր Aravot.am-ը Ավետիսյանների փաստաբաններից հետաքրքրվեց՝ դուք էլ եք հանդիպել, շփվել Պերմյակովի հետ, ի՞նչ տպավորություն եք ստացել:

Երեմ Սարգսյանի խոսքերով՝«Եթե մենք կտրվենք իրականությունից, թե ինչ է տեղի ունեցել եւ հաշվի առնենք, որ ինչ-որ անձ է մեր հետ նստած եւ իր հետ շփվում էինք, այդ տեսանկյունից իմ մոտ ինքը խիղճ շարժեց: Նրա մեջ կարելի էր դրական գծեր գտնել: Ինքը բարի տղայի տպավորություն էր թողնում: Ինքը անընդհատ ժպտում էր, բարի բաների մասին էր խոսում: Երբ տալիս էին իրեն ինչ-որ բան նկարելու, ինքը նկարում էր տուն, ծաղիկ, արեւ, երեխաներ: Այսինքն, եթե դեպքից կտրվենք, ինքը բարի, խեղճ մարդու տպավորություն է թողնում»:

Լուսինե Սահակյանը Պերմյակովի՝ տուն նկարելու հետ կապված մի հետաքրքիր դրվագ հիշեց. «Նրբություն կար նրա մեջ: Իրականում շատ հուզիչ էր, որ երբ հոգեբանները առաջարկեցին, որ նա տուն, մարդ, ծառ նկարի, նա տունը նկարեց, պատուհան նկարեց, հետո պատուհանի մեջ ինչ-որ բան էր ուզում նկարել, ասացին՝ չէ, մարդուն պատուհանի մեջ մի՛ նկարիր: Ասաց՝ չէ, մարդ չեմ նկարում, ծաղիկ եմ նկարում, թող սենց սիրուն լինի: Երբ իրեն ասում էին՝ ինչ լավ բան դու կնկարագրես, ինքը ընտանիք էր նկարագրում, երեխաներ էր նկարագրում: Այսինքն, իր մեջ բավականին նուրբ հոգի էր նստած: Ակնհայտ էր, որ այն միջավայրում, որ ինքը մեծացել էր, մշտապես ճնշված էր եղել իր նուրբ հոգու համար, ըստ էության դա փորձել էր վերափոխել եւ կայանալ: Իսկ ըստ իրեն՝ կայացումը հանցագործություն կատարելն է, ագրեսիվ լինելն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031