Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Մամիկոնյան. Անհեթեթ հիմարություն է Ազգային ժողում ազգային փոքրամասնություններին տեղ տալը

Հոկտեմբեր 16,2015 20:27

«Հանրաքվեի համար սիմվոլիկ օր է ընտրված»

Հայաստանի ժողովրդական նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին գումարեց իր երրորդ համագումարը: Համագումարի ընթացքում իրավաբան Էդուարդ Մամիկոնյանն իր ելույթը շնորհակալությունով սկսեց. «Շնորհակալություն մեր իշխանություններին, որոնք նախագծում, որ ներկայացված էր ամենասկզբի տարբերակով՝ որոշակի փոփոխություններ մտցրեցին, որոնք կապված են սեփականության իրավունքի հետ, որոնք ահավոր վտանգավոր նորմեր էին պարունակում, մասամբ փոխվեցին: Ցավոք սրտի, չեն փոխվել ներկայացված Սահմանադրության հասկացությունները»:

Նա նկատեց, որ հանրաքվեի համար խորհրդանշական օր է ընտրված՝ դեկտեմբերի 6-ը, այսինքն՝ դեկտեմբերի 7-ին՝ Գյումրիի երկրաշարժի օրը, հանրաքվեի արդյունքները պարզ կլինեն. «Այդ աղետը ինչ-որ չափով կարողացանք հաղթահարել՝ կանայք երեխաներ ծնեցին, մենք ինչ-որ ձեւով կարողացանք վերականգնել քանդված շենքերը, շինությունները: Այս աղետը՝ կապված Սահմանադրության փոփոխության հետ, վերականգնել կլինի շատ դժվար՝ կանայք երեխաներ չեն ծնի, համենայն դեպս՝ կլինի շատ քիչ»:

Էդուարդ Մամիկոնյանը համարում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը սերտ կապեր ունի գերմանական կապիտալի հետ. «Այն երկրի, որը Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հետ հավասար հանցակից է եղել Հայոց ցեղասպանության ժամանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմում ոչնչացրել է առնվազն երեք հարյուր հազար Հայաստանի քաղաքացու: Այսօրվա մեր էլիտ հայերը մեծ հաջողությամբ համագործակցում են հենց այդ երկրի հետ, որը կատարել է այդ հանցանքները եւ ոչ մի անգամ որեւէ ներողություն չի խնդրել դրա համար»:

Իրավաբանի կարծիքով՝ անհեթեթ հիմարություն է, որ Ազգային ժողովում պետք է ազգային փոքրամասնություններին տեղ տալ. «Այսինքն՝ իրենք ստեղծում են սուպեր քաղաքացիներ: Ազգային փոքրամասնությունները, ես լիքը ծանոթներ ունեմ, ես շատ սիրում հարգում եմ շատ շատերին՝ որպես Հայաստանի քաղաքացի, բայց ստեղծել նրանց համար արտոնյալ պայմաններ, ես որեւէ տեղ նման բան չեմ տեսել, գուցե Լիբանանը միայն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Անհեթեթիւն է այս յարգարժան անձին հաւաստումը- փոքրամասնութիւնները վանդակի մէջ ամփոփուած արարածներ չեն-ունին արդար իրաւունք իրենց ինքնութեան վերաբերեալ հարցերու մէջ։
    այլապէս մենք եւս -ՈՒԹԸ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՏՓԻՒՌՔԸ – պէտք ենք փակել մեր վարժարանները-եկեղեցիները-թերթերը-ակումբները – եւ մանաւանդ բերանները։ որ ունիցի ականջ լսելոյ՝լուիցէ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031