Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակին նվիրված միջոցառմանը

Հոկտեմբեր 19,2015 20:33

Հոկտեմբերի 16-18-ը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն, որն առնչակցվում էր Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյա հոբելյանին:

Այցի առաջին օրը նախարար Հակոբյանը հանդիպեց հայաշատ Ալմելոյի քաղաքապետ Յոն Հերմանս-Ֆլադբելդի հետ: ՀՀ սփյուռքի նախարարը գոհունակությամբ արտահայտվեց հայ համայնքի նկատմամբ քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի մասին: Իր հերթին քաղաքապետ Հերմանս-Ֆլադբելդը բարձր գնահատեց հայության մասնակցությունը Ալմելոյի հասարակական կյանքին: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Ալմելոյի հայությանը հուզող խնդիրների շուրջ:

DSCN4896

Այնուհետև, նախարար Հակոբյանը ծաղկեպսակ զետեղեց Ալմելոյի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի առջև և  հիշատակի եղևնու ծառ տնկեց Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Օրվա վերջում Ալմելոյի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում Սփյուռքի նախարարը հանդիպեց Ալմելոյի հայ համայնքի հետ, նախարարության մեդալներով և պատվոգրերով պարգևատրեց հայ համայնքի ներկայացուցիչներին և առանձնազրույց ունեցավ Ալմելոյի համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հոկտեմբերի 17-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Հակոբյանը «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց «Կրթական հարթակի» հիմնադիրներ և ուսուցչական մեծ ավանդ ունեցած պրն. Մարտուն Էլբակյանին և Սվետա Աբրահամյանին, շնորհակալագրերով առանձնանշեց համայնքային կյանքում ակտիվ դերակատարում ունեցած կազմակերպություններին: Տիկին նախարարը ներկայացրեց Սփյուռքի նախարարության` հայապահպանությանն ուղղված ծրագրերը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք գործակցության խնդիրները և պատասխանեց  ներկաներին հուզող հարցերին:

Նույն օրը Ամստերդամում տեղի ունեցավ Հայ առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա գտնվեցին նախարար Հակոբյանը, դեսպան Աղաջանյանը, հայկական, հոլանդական, ռուսական և ասորի եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախարար Հակոբյանն ընթերցեց ՀՀ Նախագահի ուղերձը և հանդես եկավ ողջույնի խոսքով: Գերաշնորհ Տեր Տարոն եպիսկոպոս Ջերեջյանը ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական նամակը, պարոնայք Ռենե Բեկյուսը և Օսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Ֆան Լինտը ներկայացրեցին «Սուրբ Հոգի» եկեղեցու հիմնադրման և Ամստերդամի հայկական համայնքի ստեղծման ու զարգացման պատմությունները:

Այցի վերջին օրը ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց Ամստերդամի Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոց, որից հետո «Սուրբ Հոգի» եկեղեցու սրահում հանդիպեց հոլանդահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարին ուղեկցում էր Նիդերլանդերում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031