Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայերը հեռավար կարգով Աստվածաշունչ կսերտեն

Հոկտեմբեր 31,2015 13:10

Նոյեմբերի 16-ից Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ կմեկնարկի Աստվածաշնչի հեռավար սերտողության դասընթաց՝ «Ավետարանների սերտողություն» խորագրով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԹ Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով՝ դասընթացի մասնակիցները կծանոթանան Ավետարանին եւ կսերտեն սուրբգրային ճշմարտությունները:

«Տեղյակ էինք, որ գիտությունների ազգային ակադեմիան իրականացնում է հեռավար դասընթացներ, մտածեցինք ընդգրկել նաեւ հոգեւոր դասընթացներ, քանի որ հասարակության շրջանում ավետարանների ուսումնասիրության պահանջ կա: Հաճախ են հարցնում՝ ինչ է ավետարանը եւ ինչպես կարդալ այն: Այդ պատճառով կազմակերպում ենք համապատասխան դասընթաց, որը նախադեպը չունի Հայաստանում: Մեզ համար կարեւոր է անել ամեն բան, որպեսզի դասընթացը ծառայի նպատակին»,-ասաց տեր Եսային:

Նա կարեւորեց այն հանգամանքը, որ ավետարանների սերտողությունը հասանելի կլինի ոչ միայն Երեւանում եւ մարզերում, այլեւ սփյուռքում. «Հուսով ենք՝ մեծ լսարան կլինի: Դասընթացը կտեւի 10 շաբաթ՝ շաբաթական երկու անգամ:  Համադրելու ենք չորս ավետարանները միասին: Սա առաջին փորձն է, իսկ հետագա ընթացքը կախված է հաջող ավարտից: Եթե պահանջարկ եւ հետաքրքրություն լինի, հուսով եմ՝ կկարողանանք հետագայում էլ գործակցել ԳԱԱ-ի հետ»:

Հավելենք, որ դասընթացն անվճար է: Մասնակցելու համար պետք է գրանցվել մինչեւ նոյեմբերի 10-ը՝ ԳԱԱ հեռավար ուսուցման հարթակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031