Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստասերիալների դերասանը Lexus-ը ոչ սթափ վիճակում է վարել. shamshyan.com

Նոյեմբեր 11,2015 23:40

Այսօր` նոյեմբերի 11-ի կեսգիշերին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Երևանում կանգնեցրել են Lexus մակնիշի 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարում է հեռուստասերիալների ճանաչված դերասան Նիկոլայ Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է` որպես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ֆելոն և «Շփացած խելագարներ» հեռուստասերիալի Պաշը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Եղիազարյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ մեքենան վարել է ոչ սթափ (խմած վիճակում), ինչի համար էլ նրա Lexus -ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «shamshyan.com»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30