Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. Արցախը, երբեք Ադրբեջանի մաս չի կազմի. Regnum

Նոյեմբեր 12,2015 22:45

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր «Regnum» գործակալությունում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմի:

«Եվրոպական եւ ամերիկյան մի շարք քաղաքներ ու նահանգներ, այդ թվում՝ Լոս-Անջելեսն, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգն արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է պետությունների կողմից ճանաչմանը, դա ժամանակի եւ դժվար աշխատանքի հարց է»,- նշել է Սահակյանը:

Արցախի նախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է վերականգնվի բանակցային գործընթացը լիարժեք ձեւաչափը՝ Արցախի մասնակցությամբ: «Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անիմաստ եւ անհեռանկարային է: Մեր բանակն ամբողջ հայ ազգի հպարտությունն է: Հաղթանակները, որոնք տարել է Ղարաբաղը պարտադրված պատերազմում՝ մեզ մի քանի գերազանցող թշնամու դեմ կռվում, ցույց են տվել, որ մենք պատրաստ ենք պայքարել մեր անկախության համար»:

«Regnum»-ի մեկ այլ տեղեկության համաձայն՝ Բակո Սահակյանը նաեւ հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերի հակաահաբեկչական գործողությունների համար: «Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Երբ Ստեփանակերտի օդանավակայանը կհանձնվի շահագործման, Լեռնային Ղարաբաղը պատրաստ կլինի Ռուսաստանի հետ քննարկել այդ ենթակառուցվածքն օգտագործելու հարցը»:

Նա հստակեցրել է, որ օդանավակայանը զինված է լինելու ժամանակակից տեխնիկայով, որն անհրաժեշտ է տեխնոլոգիաներով հարուստ ավիացիայի պահանջները բավարարելու համար:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30