Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախը մեր ամենամեծ թշնամին է»

Նոյեմբեր 13,2015 16:17

«Երբ Աստված ստեղծեց ամիսները, շաբաթները, օրերը, ժամերը, որևէ խտրականություն, որևէ տարբերություն չդրեց դրանց միջև: Չասաց՝ ամսվա այսինչ օրը մյուսից լավն է, կամ այս թիվն ավելի հաջողակ է, մյուսը՝ ավելի վտանգավոր և այլն: Հետևաբար՝ դրանց իմաստ ու զորություն տվողը մեր վախերն են և սնոտիապաշտական հավատալիքները, որոնցով մենք ինքներս մեզ ենք սահմանափակում, և դրանից տուժում է իրականության մեր գիտակցումը: Իսկ հավատքը, առողջ բանականությունն առանց իրականության հստակ գիտակցման հնարավոր չէ պատկերացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանը:

Այսօր «Ուրբաթ-13» է: Շատ մարդկանց համար շաբաթվա հինգերորդ օրը, որը համընկնում է ամսվա 13-րդ օրվան, հիմնականում բացասական սնահավատությունների և նախանշանների հետ է զուգորդվում։ Ոմանք վախենում են անգամ տանից դուրս գալ:

«Վախը մեր ամենամեծ թշնամին է: Մանավանդ որ վախենում ենք այնպիսի բաներից, որոնք գոյություն չունեն»,- ասում է տեր Եսայի քահանա Արթենյանը:

Կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանը գտնում է, որ մարդիկ սնոտիապաշտ են դառնում ենթագիտակցաբար: Գիտականորեն ապացուցված է, որ սնոտիապաշտությունը զուտ մարդկային վախերի դրսևորում է: Ու թեև, հոգեբանի խոսքով, սնահավատությունը երբեմն օգնում է մարդկանց իրենց պաշտպանված զգալ, սակայն պետք չէ տրվել ծայրահեղությունների և անցնել թույլատրելի սահմանը. «Մարդիկ, օրինակ, կարող են մտածել, որ եթե խաչը յոթ անգամ չհամբուրեն, իրենց հետ անպայման ինչ-որ վատ բան կլինի: Կամ երբ եկեղեցի ենք մտնում, մեզ կողքից հուշում են՝ այս պետք է անեք, այն պետք է անեք և այլն: Ես կարծում եմ, որ սա նույնպես սնոտիապաշտություն է, որովհետև հավատքն ինքնին այնպիսի ներդաշնակություն է, որ չի պահանջում որևէ պարտադրում: Այն ծայրահեղացնելը, իմ համոզմամբ, կապված է միմիայն մարդկային ներքին վախերի ու տագնապների հետ: Մարդիկ նման կերպ փորձում են հաղթահարել իրենց ներսում եղած վախերը և գտել են ինչ-որ մի բան, որի միջոցով կարող են հեշտացնել իրենց կյանքը»,- ասաց Նարինե Պետրոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30