Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ինքնասպանության հասցրել երիտասարդ սահմանապահին. հարուցվել է քրեական գործ

Նոյեմբեր 20,2015 20:09

Ինչպես տեղեկացրել ենք,Շիրակի մարզի Գուսանա գյուղում իրենց տանը կից ավտոտնակի առաստաղի էլեկտրական մալուխի միջոցով երեկ կախվել էր 1984 թվականին ծնված, ՌԴ սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Վոլոդյա Արարատի Հովհաննիսյանը: Գուսանա գյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնասպանություն գործելու պատճառն ամենայն հավանականությամբ  պարտքերն են:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն  Aravot.am-ին տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ  փաստի առիթով հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդվածը, որ կոչվում է  Ինքնասպանության հասցնելը,  սահմանում է

  1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30