Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կրթության զարգացման տասնամյա ծրագիր է մշակել

Նոյեմբեր 28,2015 23:16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկայացրեց կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագիրը: Առաջին անգամ կառավարությունը մշակել է տասնամյա կրթական ծրագիր (մինչև այժմ եղածները հնգամյա էին): Երկարաժամկետ է, որպեսզի կրթությունն ապահովագրվի քաղաքական փոփոխությունների ռիսկերից: Կրթության առաջիկա 10 տարվա ծրագիրը մշակվել է՝ միջազգային փորձը հաշվի առնելով:

«Բավականին հավակնոտ և իրատեսական ծրագիր է, քանի որ մենք չենք ուզում ամրագրել այն, ինչ ունենք, մենք ավելի լավն ենք ուզում, այսինքն՝ այնքանն ենք ուզում, ինչքանին կարող ենք հասնել, եթե լարենք մեր կազմակերպական, մասնագիտական, ֆինանսական ներուժը»,- ասաց Ա. Աշոտյանը:

Նոր ծրագրով նախատեսվում է վերանայել կրթության ֆինանսավորման աղբյուրները, ավելացնել մասնավոր ներդրումների մասնաբաժինը, բայց ոչ թե բարեգործության, այլ երկարատև ներդրումների:

Ծրագիրն ակտիվ քննարկվում է մասնագիտական հարթակում. «Կրթությունը հանրային արժեք է, և հանրությունն էլ պետք է ակտիվ մասնակցի նոր ծրագրի քննարկումներին: Դրանից հետո կառավարությունը ծրագիրը կներկայացնի Ազգային ժողով: Այն իր վերջնական տեսքը կստանա միայն Ազգային ժողովում: Կարծում եմ, որ մինչև 2016 թ. մայիսը կունենանք ամբողջական ծրագիրը, որովհետև աշխատանքը ոչ միայն ծավալուն է, այլև պետք է համադրվի Ազգային ժողովի օրակարգի հետ»,- նշեց նախարարը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30